Տարվա լավագույն երգիծաբան ճանաչվեց Արամ Մանուկյանը


Տարվա լավագույնները

«Իրավունք»-ը, շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ թերթի ընթերցողների, համանուն յութուբյան ալիքի եւ կայքի հետեւորդների կարծիքները, ամփոփել է նախորդ՝ 2025 թվականը եւ ընտրել տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն գործիչներին:

Այսպիսով, ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ է ճանաչվել ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ սոցիալական ցանցերում ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ հետեւողական պայքարի, ինչպես նաեւ ողջ տարվա ընթացքում ակտիվ հումորային ծրագրեր ներկայացնելու համար:

Ասվածը հավաստող պատվոգիրն ընդունելով՝ Արամ Մանուկյանն ասաց. «Շնորհակալ եմ շատ՝ բարձր գնահատականի համար: Խոստանում եմ՝ գործել ավելի շատ, ավելի ուժեղ ու ավելի խելացի»:

«Իրավունք»-ը շնորհավորում է լավագույն երգիծաբանին եւ մաղթում բեղուն աշխատանք նաեւ այս տարի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Արամ Մանուկյանի հետ «Իրավունք» թերթի հարցազրույցը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment