Բնակիչներ են տարհանվել, հրդեհը կլանել է «Կանազ»-ի մշակույթի տան ամբողջ շենքը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

««Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Այժմ հրդեհաշիջում է իրականացնում 13 մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»,– լրագրողներին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են շենքում առկա բաղդադային կառուցվածքի պատճառով, որը հեշտությամբ է այրվում։ Այդ հատվածում իրականացվում են նաև քանդման աշխատանքներ։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a comment