12.01.26 | 15:14
Այսօր՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի 8 հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ.-ի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը եկել էր նշված տուն որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացներ, սակայն այն փլուզվել է նրա վրա ինչն էլ դարձել է մահվան պատճառ։