Արցախցի գրանցված աշխատողների թիվը մեկ տարում աճել է 4,400-ով

Մարտի  1-ի դրությամբ գրանցված աշխատող արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է աշխատող արցախցիների թիվն ու աշխատավարձերի չափերը՝ ըստ ՍիվիլՆեթի կազմած եկամտի սանդղակի։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից մինչև 2026-ի մարտի 1-ը աշխատանքի է ընդունվել Արցախից տեղահանված 37,031 անձ, որոնցից մարտի  1-ի դրությամբ աշխատում են 24,820-ը։
2025-ի մարտի մեկի դրությամբ աշխատող արցախցիների թիվը 20,420 էր, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում աշխատողների թիվն ավելացել է 4,400-ով։
Աշխատող արցախցիների աշխատավարձի չափերն ունեն հետևյալ տեսքը.

Տոկոսային հարաբերակցությամբ՝ աշխատող արցախցիների ավելի քան 35 տոկոսը ստանում է մինչև 120,000 դրամ աշխատավարձ, 18  տոկոսը՝ 120,000-ից 180,000 դրամ, շուրջ 23 տոկոսը՝ 180,000-300,000 հազար դրամ, 15 տոկոսը՝ 300,000-500,000 դրամ, 8 տոկոսը՝ 500,000-ից ավելի։

Աշխատող արցախցիների ավելի քան 57 տոկոսը 35-62 տարեկան են,  24 տոկոսը՝ 24-34 տարեկան, 10 տոկոսը՝ 18-23, ավելի քան 8 տոկոսը 63-ից բարձր տարիքի անձինք են, իսկ 0,43 տոկոսը մինչև 18 տարեկաններն են։

Սիրանուշ Ադամյան

The post Արցախցի գրանցված աշխատողների թիվը մեկ տարում աճել է 4,400-ով appeared first on CIVILNET.

Leave a comment