Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր։ Վարդանյանն ընտրվել է փակ քվեարկությամբ, որին մասնակցել է 67 պատգամավոր։

Մարտի 26-ին ԱԺ նիստում Վլադիմիր Վարդանյանը ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելուց առաջ կերդվի։

Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։

Սահմանադրական դատարանում թափուր հաստիքն առաջացել է դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումից հետո, քանի որ փետրվարին ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը, ինչը նշանակում է, որ Թովմասյանը, պաշտոնեական լիազորությունն անցնելու համար մեղավոր ճանաչվելով, այլևս չի կարող պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

The post Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր appeared first on CIVILNET.

Leave a comment