Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող։

Հայաստանը հաստատակամորեն սատարել է միջազգային ջանքերին, որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանն ու դիմակայունության ամրապնդմանը՝ ակտիվ միջազգային համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու համար։

Ընդգծելով, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, համաշխարհային համերաշխություն և բազմակողմ հանձնառություն՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ներդրում ունենալ այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունք, որը կամրապնդի համաշխարհային հանձնառությունը և կօգնի կառուցել ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանն ավելի լավ պատրաստված աշխարհ։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment