ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 մարտի). Մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի որոշ փողոցներ. «Փաստ»



Lifestyle


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Տուբերկուլ յոզի դեմ պայքարի համաշխարհային օր, Ուգանդա՝ Ծառ տնկելու օր, Ռուսաստան՝ Ավիաշտուրմանի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903 – ծնվել է հայազգի գեներալ-մայոր Սերգեյ Կազբինցևը։

1920-Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայերն անհաջող կերպով փորձել են գրավել Տերտերը, կռիվ է բռնկվել Չայլի գյուղում։

1988-ԽՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդն ընդունել են «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 1988-1995 թվականների արագացված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշումը։

1988-հետագա մասսայական բողոքները կանխելու նպատակով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ, Երևան քաղաք են մտցվել լրացուցիչ զորքեր, որոնք փակել են քաղաքի կենտրոնը։

1993-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Մարտակերտ-Աղդամ ռազմական խոշոր նշանակություն ունեցող ճանապարհը:

1999- վավերացվել է Հայաստանի ազգային ռադիոյի և Արցախի հեռուստառադիոյի համագործակցության պայմանագիրը:

2005-Հայաստանի մաքսային պետական կոմիտեի վարչական շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան, տեղի է ունեցել պայթյուն։

2014 – զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալները «Հարսնաքարի» գործով դատապարտվել են 12-ական տարվա ազատազրկման ։

2015-ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին։

2017 – վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը։

2018-«Մերժիր Սերժին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի Մաշտոցի պողոտան ու Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

2021-Պատերազմի ավարտից 134 օր անց Ազգային ժողովը վերացրել է ռազմական դրությունը Հայաստանում: Նախագիծը ներկայացրել են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները:

2024–3 քաղաքացի փորձել են զինված ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժողներից 2-ը վիրավորվել են:

ԱՇԽԱՐՀ

809 –վախճանվել է աբասյան խալիֆ Հարուն ալ Ռաշիդը։

1084 -Գերմանիայի թագավոր Հենրիխ 4-րդը զավթել է Հռոմը։

1155 -Յուրի Դոլգորուկին զավթել է Կիևը և այնտեղ գահ բարձրացել։

1401 – Լենկթեմուրն ասպատակել է Դամասկոսը։

1494 –ծնվել է գերմանացի գիտնական և լեզվաբան Գեորգ Ագրիկոլան՝ հանքանյութաբանության հայրերից մեկը։

1603- վախճանվել է Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Եղիսաբեթ 1-ինը։

1753- Ռուսական Կայսրությունում վերացվել է մահապատիժը:

1776 -վախճանվել է անգլիացի գիտնական, քրոնոմետրի ստեղծող Ջոն Հարրիսոնը։

1773 – վախճանվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1782 – ծնվել է ազգությամբ ռուս իտալացի նկարիչ Օրեստ Կիպրենսկին։

1794 -Ռեչ Պոսպոլիտայի տարածքում սկսվել է Կոստյուշկոյի ապստամբությունը։

1801 -Միխայլովյան պալատում դավադրության արդյունքում սպանվել է Ռուսաստանի ցար Պավել 1-ինը։

1802 -անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևնիկն ստացել է շոգեքարշի առաջին արտոնագիրը։

1808 – ծնվել է իսպանա-ֆրանսիացի սոպրանո Մարիա Մալիբրան։

1864 -վախճանվել է ռուս քիմիկոս, դեղագործ Կարլ Կլաուսը՝ ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործողը։

1873 -ծնվել է շվեյցարացի բժիշկ, նյարդաբան, հոգեբան Էդուարդ Կլապարեդը՝ մանկական հոգեբուժության ստեղծողներից մեկը։

1882 – վախճանվել է ամերիկացի բանաստեղծ և դիրիժոր Հենրի Լոնգֆելոն։

1882- Բեռլինում գերմանացի գիտնական, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլ յոզի հարուցիչի հայտնաբերման մասին:

1887 – վախճանվել է ռուս նկարիչ Իվան Կրամսկոյը։

1896 – Ալեքսանդր Պոպովն ուղարկել է առաջին ռադիոազդանշանը։

1898- վաճառվել է «Ուինտոն» մոդելի (գինը՝ 1000 ամերիկյան դոլար) առաջին ամերիկյան ավտոմեքենան:

1905 – վախճանվել է ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։

1930 -գաճաճ մոլորակ Պլուտոնն ստացել է իր ներկայիս անունը։

1946 – վախճանվել է ռուս գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը։

1949- «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմի համար մրցանակ է ստացել ոչ ամերիկյան ֆիլմը՝ անգլիական «Համլետը»:

1955- ԱՄՆ-ում տեղադրվել է առաջին ծովային նավթաաշտարակը:

1972- կայացել է «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1999 – Մոնբլանի թունելում բռնկված հրդեհից զոհվել է 38 մարդ։

1999-ՆԱՏՕ-ն սկսել է ռմբակոծել Հարավսլավիայի ռազմական և քաղաքացիական կառույցները՝ ներառյալ մայրաքաղաք Բելգրադում։

2003 -առաջին անգամ կշռվել է հեռավոր սև անցք։

2005 -Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ժողովրդական հուզումներից հետո խորտակվել է նախագահ Ասկար Ակաևի ռեժիմը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Leave a comment