Իսրայելական ՌՕՈւ–ն հարվածել է լիբանանյան Սուր քաղաքի բնակելի թաղամասին

Բաժանորդագրվել

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածների են ենթարկվել նաև քաղաքի մերձակա մի քանի բնակավայրեր։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքի բնակելի թաղամասին և շրջակա բնակավայրերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը։

«Թշնամական ավիացիայի հարվածներից մեկը դիպել է Սուրի Մաաշուք թաղամասի շենքերից մեկին։ Հարվածների են ենթարկվել նաև քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրեր»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Իսրայելի բանակը սոցիալական ցանցերի իր արաբալեզու ալիքներով քաղաքի մի քանի թաղամասերի վրա հարձակվելու մտադրության մասին նախազգուշացում էր հրապարակել Սուրի բնակիչների համար։

Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։

Leave a comment