Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածների են ենթարկվել նաև քաղաքի մերձակա մի քանի բնակավայրեր։
«Թշնամական ավիացիայի հարվածներից մեկը դիպել է Սուրի Մաաշուք թաղամասի շենքերից մեկին։ Հարվածների են ենթարկվել նաև քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրեր»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Իսրայելի բանակը սոցիալական ցանցերի իր արաբալեզու ալիքներով քաղաքի մի քանի թաղամասերի վրա հարձակվելու մտադրության մասին նախազգուշացում էր հրապարակել Սուրի բնակիչների համար։
Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։