Միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցաշարեր կազմակերպելու ինստիտուցիոնալ նոր հիմքեր կստեղծվեն

Միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցաշարեր կազմակերպելու ինստիտուցիոնալ նոր հիմքեր կստեղծվեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրենքի նախագիծը սպորտի ոլորտում Կառավարության վարած հետեւողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Այն նպատակ ունի սպորտի բնագավառում սահմանել թափանցիկության ու հաշվետվողականության որակական նոր չափանիշներ, ինչպես նաեւ նպաստել սպորտային խաղերում արդար ու ազնիվ մրցակցության կանոնների հաստատմանը: Օրենքի նախագծի ընդունմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցաշարեր կազմակերպելու ինստիտուցիոնալ նոր հիմքեր կստեղծվեն:

Այս մասին մարտի 24-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել է ««Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Կոնվենցիայի վավերացումը միտված է սպորտային մրցաշարերի արդյունքների արհեստական փոփոխման կանխմանը եւ մրցումների անկանխատեսելի բնույթի պահպանմանը, ինչն առանցքային է արդար խաղի ու սպորտի հեղինակության համար:

Մանրամասն ներկայացնելով կոնվենցիան՝ նախարարը նշել է, որ կներդրվեն շահերի բախման կանխարգելման նոր ձեւաչափեր, որոնք արգելում են մրցումներում ներգրավված շահառուներին խաղադրույքներ կատարել կամ չարաշահել ներքին տեղեկատվությունը: Առանձին կարգավորումներ են նախատեսվում համապատասխան մշտադիտարկման իրականացման, կասկածելի գործունեության դեպքում իրավասու մարմիններին անհապաղ իրազեկման եւ այլ ուղղություններով:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքի նախագծի վերաբերյալ:

Leave a comment