Տխմարագույն թեզ է, թե նախկին նախագահներն են հանձնել Արցախը. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ընդդիմությունն ընտրություններին հաղթի սեպտեմբերին պատերազմ կլինի, ասել է․ «Այն կարող է մի բան նշանակի, միգուցե կան պայմանավորվածություններ,  միգուցե իրենք կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ և գիտեն պատերազմի օրն ու ժամը»։

Պատգամավորը հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանում պատերազմ չի եղել և առաջարկել է դիտարկել, թե ո՞ր նախագահի և վարչապետի օրոք ինչքան պատերազմ է եղել և ինչքան զոհեր ենք ունեցել։

Նա «տխմարաթյան թեզ որակեց հայտարարությունը թե նախկին նախագահներն են հանձնել Արցախը, նշելով, որ կա պատմություն, իրավիճակներ։

«Առաջին արցախյան ազատամարտի ժամանակ երբ ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներին էին հասել, էդ մարդկանց շնորհիվ, որոնք այն ժամանակ էլ իշխանության են, եղել, հետագայում էլ ՀՀ-ում իշխանության ամենաբարձր օղակում են եղել, նրանց հերոսական աշխատանքի շնորհիվ 12 000 ք/կմ տարածք է ունեցել Արցախի Հանրապետությունը։

«Նախագահները որ տվել էին, էդ որտեղ էին նուռը գրկած նկարվում»,- հարցրել է Դանիելյանը։

Նա խրոնիկ ստախոսություն անվանել է երևույթը, երբ Փաշինյանն առավոտյան մի բան է ասում, մի քանի ժամ հետո ասում է, որ ինքը չի ասել։

«Ինքն այդպես էլ երկիր է կառավարում, այդպես էլ գնում է բանակցությունների… Երկիրը չպետք է կառավարի և ղեկավարի «ուրախ ավտոբուսի» տրամաբանությամբ։ Ինչպես ավտոբուսում է, այնպես էլ պետական կառավարման և դիվանագիտության մեջ է։ Գժի տեղ դնելով բանակցություններ վարելով արդյունքի կհասնե՞ն… Մենակ մեր մո՞տ են այդպես առաջադեմ  իշխանություններ, որ կարողանում են գժի տեղ դնելով բանակցություններ վարել»,-հայտարարել է Դանիելյանը։

«Պաշտոն, աթոռ հանուն տարածքների՝ այս է իրենց տրամաբանությունը, լոգիկան։ Բա կոկորդ էր ճղում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սկզբից ասում էին բռնի տեղահանված արցախցիներ, հիմա դա էլ են խմբագրել, էլ բռնի տեղահանված չեն ասում, ասում են՝ փախածներ»,- ասել է պատգամավորը։

Անդրադառնալով մետրոյի միջադեպին՝ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը «փախած» է ասում այն մարդուն, ում հայրը լեգենդար հրամանատար է եղել, կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի․«Հերոսների ընտանիքների նկատմամբ վերաբերմունքը պատահակա՞ն է. ո՛չ, Եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, երբ ծնկի էր գալիս, հետո ծնողներին ծեծում էին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment