ՌԴ-ն ուրախ կլինի տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին Հաղթանակի օրվա տոնակատարություններին․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին միանալու պետությունների ղեկավարների վերջնական ցուցակ չկա. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դեռևս չունենք պետությունների և կառավարությունների ղեկավարների վերջնական ցուցակ, որոնք մեզ կմիանան տոնակատարություններին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ նշելով, որ ուրախ կլինեն մայիսի 9-ի տոնակատարություններին Մոսկվայում ողջունել բարեկամ երկրներից իրենց ընկերների հնարավորինս լայն շրջանակին։

«Հենց որ ցուցակը վերջնականապես հաստատվի, մենք ձեզ կտեղեկացնենք», – նշել է նա։

Leave a comment