Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարում։

7-րդ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչն ունի 5.5 միավոր և ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովի, ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Արտյոմ Ուսկովի ու ուզբեկ միջազգային վարպետ Բախրոմ Բախրիլլաևի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 7-րդ տուրում Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Արտյոմ Ուսկովի հետ։

8-րդ տուրը կկայանա մարտի 24-ին։ Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Leave a comment