Ապրիլի 1-ից 30%-ով կբարձրանան սոցիալական ոլորտում աշխատողների աշխատավարձերը, ասել է Արսեն Թորոսյանը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների), ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։
Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Հետևաբար մայիսին, հարգելի գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ»,- ասել է Թորոսյանը։
Նախարարը հայտնել է, որ ինքը՝ որպես նախարարության ղեկավար, ակնկալում է ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս և ծառայություններ մատուցելիս։