Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 5G ցանցի թարմացման անվան ներքո խարդախությունների նոր ալիքի մասին

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է խարդախությունների նոր ալիքի մասին


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/. ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է խարդախությունների նոր ալիքի մասին։


«Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ»,-նշվում է Կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։


Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները:

Leave a comment