Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ արձանագրել է հրթիռների արձակում Իրանի կողմից։
«Պաշտպանական համակարգերը աշխատում են թիրախները որսալու ուղղությամբ»,- ասվում է պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։