Այդ պայմաններով քանի՞ մարդ կմնար և որպես Ադրբեջանի քաղաքացի կապրեր այնտեղ. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Ասում են, Ադրբեջանը արցախահայերին միայն «ռեինտեգրացիա էր առաջարկում, այդ պայմաններով քանի՞ մարդ կմնար եւ որպես Ադրբեջանի քաղաքացի կապրեր այնտեղ»: Բարդ հարց է, միանշանակ դժվար է պատասխանել: Բայց մարդկանց ո՞վ է ասել այդ մասին, ո՞վ է բացատրել «ռեինտեգրացիայի պայմանները»: Մենք գործ ունենք մի փաստի հետ. 2023թ. սեպտեմբերի 25 -ին Արցախի Տեղեկատվական շտաբը, փաստացի՝ նախագահի մամուլի ծառայությունը, բնակչությանը հայտնել է, որ Հայաստան տեղափոխվել ցանկացողները ժամը 14:00-ից Ստեփանակերտի հինգ լցակայաններում կարող են անվճար բենզին ստանալ: Ո՞վ եւ ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացրել:

Leave a comment