Վերադարձի իրավունքի մասին խոսողներին հարց տվե՛ք՝ ինչպե՞ս են պատկերացնում ԼՂ քաղաքացիների վերադարձը. Միրզոյան

Վերադարձի իրավունքի մասին խոսողներին հարց տվե՛ք՝ ինչպե՞ս են պատկերացնում ԼՂ քաղաքացիների վերադարձը. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի իրավունքի և պայմանների մասին։

«Երբ ասում են՝ վերադարձի իրավունք, մի հատ խնդրում եմ՝ ինձ ասեք՝ այդ վերադարձը ինչպե՞ս է լինելու և ի՞նչ պայմաններով։ Ենթադրենք գնում են, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ լինում են անկախ պետության քաղաքացի, թե՞ Ադրբեջանի քաղաքացի։ Իրենց անձնագրով գնո՞ւմ են դպրոց, որտեղ հայերեն չկա, թե՞ հայերենը հերիք է»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, օրինակ՝ այդ տարածքում ոստիկանությունը պետք է լինի՞ հայ ազգի, թե՞ Ադրբեջանցի ոստիկանը նորմալ է։

Նա շեշտել է, որ կան տասնյակ հարցեր, որոնց պատասխանից շատ բան է կախված։ 

«Խնդրում եմ այն մարդկանց, որոնք վերադարձի իրավունքի մասին են խոսում, հարց տվե՛ք՝ ինչպե՞ս են պատկերացնում ԼՂ քաղաքացիների վերադարձը»,- ասել է նա։

Leave a comment