Իրանը «Իրական խոստում-4» գործողության 76-րդ ալիքի ընթացքում հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում ԱՄՆ-ի Էդ-Դաֆրա, Իրաքում «Վիկտորիա» (Camp Victory) բազաներին։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներին Աշկելոնում, Թել Ավիվում, Հայֆայում, ինչպես նաև Գուշ Դան և Ասքալան ագլոմերացիաներում։