Որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու ասում են՝ գնացեք արկածախնդրության հետևից ու մատաղ արեք երկիրը. Կոնջորյան

Որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու ասում են՝ գնացեք արկածախնդրության հետևից ու մատաղ արեք երկիրը. Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք«-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ երեկվա մետրոյի միջադեպից հետո որոշ քաղաքական դիակներ ակտիվացել ու պահանջներ են ներկայացնում:

«Մեզնից պահանջում են՝ շարունակել Ղարաբաղի հարցը, դադարեցնել Հայաստանի Հանրապետությունը: Մեզանից պահանջում են գնալ արկածախնդրության ու մատաղ անել էս չքնաղ երկիրը, որ հետո աշխարհի տարբեր ծայրում նստեն ու երգեն «Ուր էիր Աստված, որ ավերում էին չքնաղ մի երկիր:

Մատաղ չե՛նք անելու էս չքնաղ երկիրը»,- նշել է Կոնջորյանը:

 

Leave a comment