Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր երեխան անբուժելի հիվանդ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր երեք երեխաներից մեկը անբուժելի հիվանդ է։ Նա այս մասին ասել է  «Մարդու ճակատագիրը» հաղորդմանը տված հարցազրույցում։

Սիմոնյանի խոսքով՝ երեխայի հիվանդության մասին իմացել են, երբ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, 2024 թվականի դեկտեմբերին կոմայի մեջ է ընկել։ Նա չի մանրամասնել, թե իր երեխաներից որին նկատի ունի, բայց նշել է, որ երեխայի մոտ ախտորոշվել է «անբուժելի» հիվանդություն։

«Իմ սիրելին կոմայի մեջ ընկավ, և բառացիորեն 40 օր անց այս ամենը բացահայտվեց երեխայի մոտ։ Դա բառացիորեն աղետ էր։ Դա միակ բանն էր, որ ինձ դուրս բերեց հիվանդանոցից։ Որովհետև, երբ Տիգրանը կոմայի մեջ ընկավ, ես նրա հետ հոսպիտալացվեցի։ Մտածում էի, որ նրա հետ կլինեմ։ Ես երկընտրանքի մեջ եմ ամուսնուս, որը հիվանդանոցում կոմայում է, և երեխայիս միջև, որը պարզապես պահանջում է իմ ողջ հուզական ուժը։ Իսկ սեպտեմբերի 1-ին ես նաև իմացա, որ քաղցկեղ ունեմ», – ասաց Սիմոնյանը։

Leave a comment