Փաշինյանի արտահայտությունները քրեական օրենսգրքում ունեն կոնկրետ հոդվածներ. պատգամավոր

https://arm.sputniknews.ru/20260323/pashinjani-artahajtutjunnery-qreakan-orensgrqum-unen-kvonkret-hvodvatsner-patgamavvor-100151592.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53864749_180:0:1600:1065_1920x0_80_0_0_97350e4fafa69238c8c4ffe6b0637d85.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արծվիկ մինասյան

արծվիկ մինասյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իրական ժողովրդավարական ընտրությունները կարող են իշխանության բերել ցանկացած անձի, բայց եթե օրվա իշխանությունն ասում է` եթե դուք չընտրեք մեզ , պատերազմ է լինելու, դա ինքնիշխանությանն ուղղված ոտնձգություն է։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները ՀՀ քրեական օրենսգրքում ունեն կոնկրետ հոդվածներ և անուններ։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը հարց ուղղեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին` խնդրելով մեկնաբանել` արդյոք վերջին օրերին Փաշինյանի հնչեցրած արտահայտություններն ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չեն։

«Ընտրական տարի է, բայց եթերում հնչում են արտահայտություններ, այդ թվում` գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որ եթե այսօրվա իշխանությունը մեծամասնություն չլինի, հաստատապես պատերազմ է լինելու։ Արդյոք սա ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ»,- ասաց Մինասյանը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ Մինասյանի հարցն ընդհանրապես հարց չի համարում, բայց կմեկնաբանի։

«Դուք ասում եք՝ արդյոք ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ։ ի՞նչը։ Այն, որ խոսվում է հնարավոր վտանգների մասի՞ն։ Իմ պատկերացմամբ` մենք գործ ունենք հետևյալի հետ․ այս քաղաքական իշխանությունը միշտ շատ անկեղծ երկխոսության մեջ է քաղաքացիների հետ, և դա միշտ այն տրամաբանությամբ է գնում, որը համապատասխանում է մեր ընկալումներին ու իրականությանը, և յուրաքանչյուր կոմունիկացիա քաղաքացու հետ պետք է լինի անկեղծ ու ազնիվ, և այդ մտքերի արտահայտումը, ես չեմ կարծում և վստահ եմ, որ հանցագործություն չէ»,- ասաց նախարարը։

Մինասյանն էլ արձագանքեց, որ իրական ժողովրդավարական ընտրությունները կարող են իշխանության բերել ցանկացած անձի, բայց եթե օրվա իշխանությունն ասում է`եթե դուք չընտրեք մեզ, պատերազմ է լինելու, դա ինքնիշխանությանն ուղղված ոտնձգություն է։

«Երբ Փաշինյանն ասում է` 7 տարվա վարչապետ եմ, ես գիտեմ` ինչ եմ ասում այսինքն սա ի՞նչ է նշանակում, որ ՔՊ–ն չլինի իշխանության, պատերա՞զմ է լինելու։ Ընտրական շրջանում կարող են քաղաքական հայտարարություններ լինելլ, բայց Փաշինյանի հայտարարություններն այլևս քաղաքական չեն։ Ինչպես և քաղաքական հայտարարություն չէ անձին հոգեկան տառապանք պատճառելը , երբ արցախցի կնոջն ասում է` «դո՛ւք` փախածներդ» և մեղադրում։ Սրանք արտահայտություններ են, որոնք ՀՀ քրեական օրենսգրքում ունեն կոնկրետ հոդվածներ և անուններ»,–ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ իր նպատակն է, որ երկրում ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան, այլ ոչ թե մարդիկ ընտրության գնան վախեցած ու բռնության սպառնալիքի տակ։

Գալյանը հակադարձեց` պնդելով, որ ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու իշխանության այնպես, ինչպես դա արել է 2018 թվականից հետո։ Նա Մինասյանին առաջարկեց շարք ստեղծել և հանրությանը` այդ թվում քաղաքական ուժերին ասել, թե ինչ չի կարելի անել ընտրություններից առաջ։

«Օրինակ` չի կարելի խախտել իրավահավասարության սկզբունքը, ատելության խոսք տարածել։ Ինքս պատրաստ եմ նախաձեռնել կամ միանալ բալոր այն նախաձեռնություններին , որոնք միտված կլինեն քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը և քաղաքական դաշտում գործունեություն ծավալող մարդկանց հիշեցնելուն, թե ինչ կարող են անել և ինչից պետք է զերծ մնան»,–ասաց նա։

Leave a comment