Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հավաքի առաջին օրը թիմին միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – «Արարատ Արմենիա»

Գոռ Մատինյան – «Ուրարտու»

Կամո Հովհաննիսյան – «Արարատ Արմենիա»

Արսեն Սադոյան – «Ալաշկերտ»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ

Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»

Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան

Ֆինն Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Հավաքականի մյուս խաղացողները հավաքին կմիանան մարտի 23-ին և 24-ին:

Եղիշե Մելիքյանի թիմը նախապատրաստվում է Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Leave a comment