Արցախցիներին անվանել «փախածներ», ոնց որ «փախածներ» անվանես մուսալեռցիներին ու վանեցիներին․ Սուրեն Մանուկյան

Պատմաբան Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախցիներին անվանել «փախածներ», ոնց որ «փախածներ» անվանես մուսալեռցիներին ու վանեցիներին նրա համար, որ դիմացել են շրջափակման զրկանքները եւ հերոսաբար կռվել են, սակայն ցեղասպանության* սպառնալիքի տակ բռնի տեղահանվել են հայրենիքից։

* Համաձայն Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձևի 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում կատարվածը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment