Այսօր Երևանի մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց արցախցի աղջկա հետ խոսելուց, քանզի վերջինս իրեն ուղղված Հայաստանի Հանրապետության քարտեզի ժամանակ քամահրանքով ասաց, որ չի ընդունում Հայաստանը, թքած ունի, և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը:
Հատկանշական է, որ նույն գնացքի մեջ մեկ այլ արցախցի կին, լսելով այս արտահայտությունը բորբոքվեց, քանզի, ինչպես ինքն էր նշում, իր համար նույնպես վիրավորական է նման բան լսելը արցախցուց, որովհետև Հայաստանում իրենք իրենց տանն են, և բոլորը իրենց գրկաբաց ընդունել են: Այս խոսակցությունը լսել է նաև News.am-ի լրագրող Ռուզաննան, ով գնացքում էր և նկարում էր այդ կնոջը: Նիկոլ Փաշինյանը, ներողություն խնդրելով իր արձագանքի համար, Հայաստանի Հանրապետության վրա թքած ունեցող կնոջը հրավիրել է կառավարություն խոսակցության:
Հետաքրոիր է, իսկ արցախցի աղջիկը ներողություն կխնդրի՞ իր արտահայտությունների համար, որն օբյեկտիվորեն կբորբոքեր յուրաքանչյուր հայի: