«Գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է հյուրասիրում, «կուռկուռի ձագ» է դառնում, հետո վերադառնում է երկիր ու ներսում առյուծ է կտրում». Արման Թաթոյան

«Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ալիևի «տասովշիկ» լինելը «լավ» է եկել վրան։ Գոռում ու փորձում է նվաստացնել հայ կնոջը, հայ մորն ու նրա երեխային»։

«Պաչիկներ ու սրտիկներ շաղ տվող մարդը, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, մետրոյում պատռեց իր դեմքը։ Նա հայ կնոջ վրա՝ երեխայի ներկայությամբ, գոռում է՝ փորձելով նվաստացնել։  Էստեղ ո՞ւր է տղամարդկություն. գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է հյուրասիրում, «կուռկուռի ձագ» է դառնում, Ալիևի «տասովշիկ» է դառնում, պատվով էլ կատարում է դերը, հետո վերադառնում է երկիր ու ներսում առյուծ է կտրում։ Փոխարենը՝ պայքարի Ալիևի տարածած ատելության դեմ, ինքն է ատելություն տարածում»,-տեսանյութում նշում է Թաթոյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment