Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կոչնչացնի իր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից. Թրամփ

Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կոչնչացնի իր էլեկտրակայանները՝ սկսելով ամենամեծից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իր հերթին, ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Reuters-ին, իրանական բանակը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե հարձակվեն Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների վրա։

Տեղեկություններ կան, որ բրիտանակամ HMS Anson ատոմային սուզանավը ժամանել է Արաբական ծով եւ դիրքավորվել իր հյուսիսային մասի խոր ջրերում՝ հագեցած Tomahawk հրթիռներով և Spearfish տորպեդներով։  

Daily Mail-ը գրում է, որ այն կարող է հարվածներ հասցնել Իրանին՝ հակամարտության սրման դեպքում։

Leave a comment