Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է․ Նելլի Դավթյան

Վերջին օրերին հաշվառման կարգի վերաբերյալ շահարկումները շատ են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Հարցը մանիպուլացվում է տարբեր կողմերից, ուստի որոշ պարզաբանումներ կատարեմ։ Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է։ Հաշվառման կարգում տրամաբանությունը նույնն է 2005 թվականից։

 

Միակ փոփոխությունը, որ արվել է նախորդ տարեվերջին, այն է, որ հավատարիմ լինելով մեր թվայնացման օրակարգին՝ ստեղծել ենք MCS.register.am հարթակը, որի միջոցով փաստացի բնակության հիմքով դիմումներն ընդունվում են նաև օնլայն։

 

Ինչ վերաբերում է սեփականատիրոջ համաձայնության գործոնին, ապա կարգավորումը նույնն է արդեն ավելի քան 20 տարի։ Այն շատ պարզ է։

 

Փաստացի բնակության հիմքով հաշվառվելիս, անձը հայտնում է, թե որտեղ է բնակվում։ Համայնքային ոստիկանությունը ստուգում է փաստացի բնակվելու հանգամանքը։ Եթե արձանագրում է այդ փաստը, ապա հաշվառումը կատարվում է։

 

Ապատեղեկատվություն են նաև այն պնդումները, թե հաշվառումների կարգը կարող է այս կամ այն կերպ ծառայեցվել ընտրությունների օրակարգին։  Հաշվառման հիման վրա ընդամենը որոշվում է անձի ընտրատեղամասը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment