Սյունիքի մարզի Տեղ գյուղում պատերազմից հետո անվտանգային խնդիրները սրվել են. մարդիկ չեն կարողանում լիարժեք օգտվել իրենց արոտավայրերից, մշակել հողը կամ զբաղվել անասնապահությամբ։
Մարդիկ կանգնած են փաստի առաջ, քանի որ ադրբեջանական ներխուժումների հետեւանքով զրկվել են հողատարածքներից, սահմանափակված են իրենց իսկ ռեսուրսների օգտագործման մեջ, ինչն իր հերթին բերում է սոցիալական խնդիրների խորացման։
«Միասնության թեւերի» թիմը, Արման Թաթոյանի ղեկավարությամբ, նշել է, որ ամեն ինչ անելու են մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար, այդ թվում՝ միջազգային կառույցներ գանգատներ ներկայացնելով։
«Մենք չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական ներխուժումները մեր տարածքում սովորական դառնան։ Մենք այդ հարցը միջազգային օրակարգ ենք բերելու», – ասել է «Միասնության թեւերի» ղեկավար Արման Թաթոյանը։
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: