Կենտրոնացնում եք բժշկական միջամտություններն ու ախտորոշումը մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար․ Ալինա Սահրադյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալինա Սահրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարզային բժշկական կենտրոնները միավորելու են։

Մնալու է մարզում միայն մեկ Բժշկական կենտրոն՝ «Մարզային ԲԿ» անվան տակ, իսկ մյուսները փաստացի միայն ձևական կլինեն, առանց լիարժեք բժշկական ծառայությունների։

Չեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment