Ինքնաձիգ, փամփուշտ, նռնակ. 44–օրյայի մասնակիցը կամավոր զենք–զինամթերք է հանձնել

Բաժանորդագրվել

Քաղաքացին խնդրել է ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այսօր` մարտի 21–ին, Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։

Քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։

ՊՆ ՌՈ Վանաձորի բաժնի Ստեփանավանի հենակետի ծառայողները մեկնել են նրա նշած վայրը և ջրատարի մեջ հայտնաբերել պարկ։

«Համատեղ միջոցառման արդյունքում պարկի մեջ հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 1 ինքնաձիգ, 8 փամփշտատուփ, որից 7-ը լիցքավորված է եղել 5․45 տրամաչափի 210 փամփուշտներով, 176 տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ, 5 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 2 գլանակ և 1 տրոտիլ տեսակի պայթուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության վերաբերյալ կազմված հաղորդումը և փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Leave a comment