«Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին»․ Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

Թեհրանը մտադիր չէ համաձայնել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հրադադարին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ընդունի հրադադարը։ Մենք ցանկանում ենք պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտ»,- ասել է նա Киодо-ին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ Իրանը հույս ունի հակամարտության վերջնական կարգավորման, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման։

Leave a comment