«Հրապարակվել է Freedom House-ի «Freedom in the world 2026» տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնում եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ եւ կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը։

Այսօր հրապարակվել է Freedom House-ի «Freedom in the world 2026» տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։

Ավելին, Հայաստանի գումարային ցուցանիշը որեւէ բարելավում նույնպես չի արձանագրել։

Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, սակայն արդեն կասկած չկա, որ թեկուզ եւ ոչ ամբողջությամբ, այն ախտորոշելու է երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։
Ուստի հայտնի երգի մոտիվներով Նիկոլին մնում է ասել.

Սիբեխդ կեր, նոր բռնատեր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment