ՀՀ տուրսիտներ շատ են գալիս․ պետք է տուրիզմը դիտարկենք ինդուստրիա․ Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տուրիզմի մասին դիտարկումներ արեց․

«Հյուրընկալության բիզնեսը բավականին բարդ, ակադեմիական, խորքային և շատ-շատ բաղադրիչներից է կախված։ Հայաստանում բավականին շատ հյուրանոցներ կան, տուրիստներ են գալիս․ ոչ միայն հյուրանոցներ, այլև բնակարաններ են օգտագործվում։ Միգուցե լվացման պարագաների համար մենք որոշակի ներդրումներ անենք Հայաստանում, կամ ովքեր արդեն դրանով զբաղվում են՝ պետությունը նրանց հրավիրի, ասի՝ ինչով ձեզ օգնենք, որ դուք բարձր որակ ապահովեք, որպեսզի դա տրանսպորտային լոգիստիկ խնդիրներ չառաջացնի, շատ բերեն ՀՀ, որովհետև որոշ նյութեր կարող են հենց Հայաստանում ստացվել, և այլ պարագաներ նույնպես Հայաստանում արտադրվեն։ Մենք տուրիզմը պետք է դիտենք որպես ինդուստրիա»։

Leave a comment