Բոլորը խոսում են գրագիտությունից, Քոչարյանները՝ լափելուց

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Medianews-ը գրում է․

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, առաջարկելով Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարպետյանին ուղիղ եթերում առանց օգնության գրել «արհամարհել» բառը, ու եթե 2 տառասխալից պակաս անեն, կընդունի, որ ուժեղ են։

Սրան ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան  էջում հրապարակել է իր գրասենյակի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս առաջարկում է վարչապետին ուղիղ եթերում 42 հատ պեռաշկի ուտել։

Ուշագրավ է, որ վարչապետի բարձրացրած հարցը վերաբերում էր Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի գրագիտությանը, սակայն Քոչարյանները խոսում են լափելուց, այն՝ ինչ իրենց մոտ լավ է ստացվել։

Leave a comment