https://arm.sputniknews.ru/20260320/samvel-karapetjani-pashtpanakan-timy-der-spasum-e-tesaugherdzneri-veraberjal-qki-vorvoshmany-100080725.html
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է տեսաուղերձների վերաբերյալ ՔԿ–ի որոշմանը
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է տեսաուղերձների վերաբերյալ ՔԿ–ի որոշմանը
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ արդեն փաստ է` Պրոբացիայի ծառայությունը չէր կարող տեսաուղերձով հանդես գալու վերաբերյալ թույլտվություն տալ կամ չտալ, դա քննչական… 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T15:32+0400
2026-03-20T15:32+0400
2026-03-20T15:32+0400
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
հհ քննչական կոմիտե
պրոբացիայի ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811261_0:0:1501:844_1920x0_80_0_0_090016b3d05c99ef977aef279f831a13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Գործարար, բարերար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է, որ Քննչական կոմիտեն տրամադրի Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվությունը։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։Նշենք, որ մարտի 19–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։Նա ընդգծել է, որ արդեն փաստ է` Պրոբացիայի ծառայությունը չէր կարող տեսաուղերձով հանդես գալու վերաբերյալ Սամվել Կարապետյանին թույլտվություն տալ կամ չտալ, դա Քննչական կոմիտեի գործառույթն է, որը փաստում է նաև ՔԿ հայտարարությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811261_0:0:1333:1000_1920x0_80_0_0_ffe669e590dbd613986dff8d0208eb09.jpg.webp
սամվել կարապետյան, արամ վարդևանյան, հհ քննչական կոմիտե, պրոբացիայի ծառայություն
սամվել կարապետյան, արամ վարդևանյան, հհ քննչական կոմիտե, պրոբացիայի ծառայություն
Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ արդեն փաստ է` Պրոբացիայի ծառայությունը չէր կարող տեսաուղերձով հանդես գալու վերաբերյալ թույլտվություն տալ կամ չտալ, դա քննչական կոմիտեի գործառույթն է։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Գործարար, բարերար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է, որ Քննչական կոմիտեն տրամադրի Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվությունը։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ մարտի 19–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։
«Դեռ սպասում ենք քննչականի որոշմանը Սամվել Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ, որի համար դիմել էինք հունվարին, փետրվարին, մարտին»,–նշել է Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ արդեն փաստ է` Պրոբացիայի ծառայությունը չէր կարող տեսաուղերձով հանդես գալու վերաբերյալ Սամվել Կարապետյանին թույլտվություն տալ կամ չտալ, դա Քննչական կոմիտեի գործառույթն է, որը փաստում է նաև ՔԿ հայտարարությունը։