Քուվեյթի Ահմադի նավթային նավահանգստում հարվածներ են հասցվել նավթավերամշակման գործարանին

Քուվեյթի Ահմադի նավթային նավահանգստում անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել նավթավերամշակման գործարանին։

Հարվածներից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում։ Ըստ Քուվեյթի նավթային կորպորացիայի՝ զոհեր չկան, և հրշեջները արագորեն սկսել են մարել հրդեհը։

Հաղորդվել է նավթավերամշակման գործարանի որոշ արտադրական կարողությունների ժամանակավոր դադարեցման մասին։

Leave a comment