Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. պաշտպան

https://arm.sputniknews.ru/20260319/pashinjani-elujtic-hetvo-e-qkn-tujlatrel-karapetjanin-tesaugherdzvov-handes-gal-pashtpan-100052251.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. Արամ Վարդևանյան

Sputnik Արմենիա

Փաշինյանի ելույթից հետո է ՔԿ–ն թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ. Արամ Վարդևանյան

2026-03-19T20:35+0400

true

PT4M22S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96811285_78:0:1411:1000_1920x0_80_0_0_9dd639a238398f456cfd7a4e68987c53.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, видео

սամվել կարապետյան, видео

Բաժանորդագրվել

Այս պահի դրությամբ, Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը տեսաուղերձով հանդես գալու հարցի վերաբերյալ քննչական կոմիտեից դեռևս գրավոր որոշում չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բարերար Սամվել Կարապետյանին թույլատրել են տեսաուղերձով հանդես գալ, հերթական մանիպուլյացիան էր և հանրությանը մոլորեցնելու փորձը, քանի որ հենց այսօր` այդ հայտարարությունից ժամեր անց է քննչական կոմիտեն բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։

«Շատ կարևոր է արձանագրելը, որ այս պահի դրությամբ, երբ ես ներկայացնում եմ այս տեսանյութը, ես դեռևս որոշում չեմ ստացել քննչական կոմիտեից»,–նշել է Վարդևանյանը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանը նշել էր, որ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։

Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։

Leave a comment