ԿԲ-ում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մակրոտնտեսական վերջին զարգացումները


ՀՀ կենտրոնական բանկում մարտի 19-ին տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԿԲ-ից:


 


Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՀ գործադիր խորհրդի անդամ, Հայաստանի մասով ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Մարնիքս վան Ռիջը:


 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական վերջին զարգացումները, տնտեսական հեռանկարները և հիմնական ռիսկերը, ինչպես նաև քաղաքականության հարցեր, ներառյալ՝ դրամավարկային քաղաքականությունը, արտարժութային միջամտությունները և ֆինանսական հատվածի զարգացումները։


 


 


Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական բարեփոխումներին, այդ թվում՝ բանկերի կարգավորման, կապիտալի շուկայի զարգացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաև վճարային համակարգերի արդիականացման վերաբերյալ։

Leave a comment