Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ուկրաինային 90 մլրդ եվրո հատկացնելու ԵՄ որոշումը

https://arm.sputniknews.ru/20260319/hungarian-ev-slvovakian-argelapakel-en-ukrainajin-90-mlrd-evrvo-hatkacnelu-em-vorvoshumy-100049059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/857/90/8579077_191:0:2922:2048_1920x0_80_0_0_f7593eb7080006a7b497a1a1a9c3974b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, եվրախորհուրդ, ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ

եվրամիություն, եվրախորհուրդ, ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ

Բաժանորդագրվել

Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Եվրամիության գագաթնաժողովի որոշումը՝ 2026-2027 թվականների համար Կիևին 90 մլրդ եվրոյի չափով ռազմական ֆինանսավորում հաստատելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով քննարկումների ավարտից հետո հրապարակված հայտարարությանը։

«Եվրոպական խորհուրդը քննարկել է Ուկրաինայում իրադարձությունների վերջին զարգացումները։ 2/26 հավելվածում զետեղված հայտարարության տեքստին վճռականորեն աջակցել են ԵՄ 27 պետություններից 25-ի ղեկավարները։ Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ»,-նշվում է ամփոփիչ հայտարարության մեջ։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են հանել Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատման վետոն՝ մերժելով Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովի հռչակագրի պատրաստված նախագիծը։

Կցված փաստաթուղթը ամփոփիչ հայտարարության նախագիծն է, որը չի ստացել Հունգարիայի և Սլովակիայի հավանությունը, հետևաբար իրավաբանական ուժ չունի։ Դրանում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026-2027 թվականների համար Ուկրաինային աջակցելու նպատակով 90 մլրդ եվրոյի վարկի հաստատումը և Ուկրաինային միջոցների առաջին հատկացումը սպասվում է ապրիլին»։

Նախագծում նաև նշվում է, որ Եվրոխորհուրդը «ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի արագ հաստատում»։

Leave a comment