https://arm.sputniknews.ru/20260319/hungarian-ev-slvovakian-argelapakel-en-ukrainajin-90-mlrd-evrvo-hatkacnelu-em-vorvoshumy-100049059.html
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ուկրաինային 90 մլրդ եվրո հատկացնելու ԵՄ որոշումը
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ուկրաինային 90 մլրդ եվրո հատկացնելու ԵՄ որոշումը
Sputnik Արմենիա
Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ: 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T19:21+0400
2026-03-19T19:21+0400
2026-03-19T19:21+0400
եվրամիություն
եվրախորհուրդ
ուկրաինա
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/857/90/8579077_0:149:3115:1901_1920x0_80_0_0_92873cbcb8172d3b6d4114ff4584b570.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Եվրամիության գագաթնաժողովի որոշումը՝ 2026-2027 թվականների համար Կիևին 90 մլրդ եվրոյի չափով ռազմական ֆինանսավորում հաստատելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով քննարկումների ավարտից հետո հրապարակված հայտարարությանը։Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են հանել Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատման վետոն՝ մերժելով Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովի հռչակագրի պատրաստված նախագիծը։Կցված փաստաթուղթը ամփոփիչ հայտարարության նախագիծն է, որը չի ստացել Հունգարիայի և Սլովակիայի հավանությունը, հետևաբար իրավաբանական ուժ չունի։ Դրանում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026-2027 թվականների համար Ուկրաինային աջակցելու նպատակով 90 մլրդ եվրոյի վարկի հաստատումը և Ուկրաինային միջոցների առաջին հատկացումը սպասվում է ապրիլին»։Նախագծում նաև նշվում է, որ Եվրոխորհուրդը «ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի արագ հաստատում»։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/857/90/8579077_191:0:2922:2048_1920x0_80_0_0_f7593eb7080006a7b497a1a1a9c3974b.jpg.webp
եվրամիություն, եվրախորհուրդ, ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ
եվրամիություն, եվրախորհուրդ, ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ
Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Եվրամիության գագաթնաժողովի որոշումը՝ 2026-2027 թվականների համար Կիևին 90 մլրդ եվրոյի չափով ռազմական ֆինանսավորում հաստատելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով քննարկումների ավարտից հետո հրապարակված հայտարարությանը։
«Եվրոպական խորհուրդը քննարկել է Ուկրաինայում իրադարձությունների վերջին զարգացումները։ 2/26 հավելվածում զետեղված հայտարարության տեքստին վճռականորեն աջակցել են ԵՄ 27 պետություններից 25-ի ղեկավարները։ Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ»,-նշվում է ամփոփիչ հայտարարության մեջ։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Հունգարիան և Սլովակիան հրաժարվել են հանել Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատման վետոն՝ մերժելով Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովի հռչակագրի պատրաստված նախագիծը։
Կցված փաստաթուղթը ամփոփիչ հայտարարության նախագիծն է, որը չի ստացել Հունգարիայի և Սլովակիայի հավանությունը, հետևաբար իրավաբանական ուժ չունի։ Դրանում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026-2027 թվականների համար Ուկրաինային աջակցելու նպատակով 90 մլրդ եվրոյի վարկի հաստատումը և Ուկրաինային միջոցների առաջին հատկացումը սպասվում է ապրիլին»։
Նախագծում նաև նշվում է, որ Եվրոխորհուրդը «ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի արագ հաստատում»։