«Ազգային ճակատ». Քիչ առաջ Եվրախորհրդարանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստում, ելույթ է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
🔷Խաչատրյանը խոսել է Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Փաշինյանի կողմից Հայաստանի Անկախության հռչակագրի նսեմացման քաղաքականությանը։
🔷Արթուր Խաչատրյանը Եվրախորհրդարանում նաև փաստերով ցույց է տվել, որ ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը։
🔷Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե իբր Հայաստանն անկախություն ստացել է ոչ թե այն ժամանակ, երբ ընդունել է Անկախության հռչակագիրը կամ հանրաքվեով քվեարկել անկախության օգտին, այլ երբ միացել է ԱՊՀ-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: