Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը անվերահսկելի հետևանքներ կունենա. Մասուդ Փեզեշքյան

Իրանի նախագահը հայտարարել է, որ  Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումն ունի հետևանքներ, որոնք կազդեն ամբողջ աշխարհի վրա։

Pars Today-ի փոխանցմամբ՝  Մասուդ Փեզեշքյանն X-ում գրել է. «Ես կտրականապես դատապարտում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։ Նման ագրեսիվ գործողությունները ոչ մի արդյունք չեն ունենա սիոնիստ-ամերիկացի թշնամու և նրանց կողմնակիցների համար, այլ ավելի շուտ կբարդացնեն իրավիճակը և կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների, որոնք կազդեն ամբողջ աշխարհի վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment