Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերին. վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սահմանադրության հետ կապված իրավաբանական աշխատանքն ավարտված է, ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել, գիտեմ՝ սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք կարող այդ մասշտաբային պրոցեսը թողնել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների: Դա լրջագույն ռազմավարական հարց է: Իհարկե, կառավարող ուժը, որն ունի ՀՀ քաղաքացիների մանդատը՝ կառավարելու ՀՀ-ն, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն, և ես էլ անձամբ զբաղվում եմ»,- նշեց վարչապետը: