«Խնդրանքս մի բան է, որ օգնեք բացահայտենք իրենց ստոր արարքը: Կոմունալ բաժնի պետը՝ Սերգո Սարգսյանն, իր բրիգադի հետ միասին, ինձ անպատիվ խոսքեր է ասել, որը ես ձայնագրել եմ, նաև ինձ ծեծուջարդի են ենթարկել, երբ իրենց ասել եմ իմ աշխատավարձը վերադարձրեք, հլը չհաշված, որ երկու անգամ էլ պրեմիայից են զրկել, բոլոր աշխատողները ստացել են, բացի ինձնից։
Հիմա խնդրանքս մի բան է, որ մեր Կառավարությունը գոնե մի փոքր ինձ օգնի ու աջակցի, որ ես կարողանամ արդարությունը վերականգնեմ»,-նշել է նա:
Քաղաքացին հայտնել է, որ դեպքի մասին տեղյակ են և՛ ոստիկանությունում, և՛ Քննչական կոմիտեում:
«Քննչականում ասել են, թե Դատախազությունն է փաստաթղթերս ուզել, որ ուսումնասիրի, ես հինգ րոպեի ընթացքում գնացել եմ Դատախազություն, Դատախազությունը փաստացի ասում է, թե նման անուն ազգանունով փաստաթուղթ չեն ուզել, այդպիսի փաստաթուղթ չկա, որպես քննչական վարույթ: Երբ ասացի ժողովու՛րդ, սուտ եք ասում, այդպիսի բան չկա, ո՞ւր են իմ փաստաթղթերը, իրենք ասացին՝ մենք տվել ենք իրենց, չգիտենք՝ ինչ են արել թղթերը»,-մանրամասնեց նա:
Մխիթարյանն ասաց, որ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, գործընթացը շարունակվում է, դեռ պատասխան չկա: Նա հավելեց, որ այժմ բնակվում է իր վատառողջ մայրիկի հետ, արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Ընտանիքի եկամտի աղբյուրը մոր 68,000 դրամ թոշակն է և Աիդայի 36,000 դրամը թոշակը: