Պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից հանվում է Մասիս սարի պատկերը. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260319/pvolitekhnikakan-hamalsarani-pashtvonakan-lvogvotipic-hanvum-e-masis-sary-hraparak-100018958.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1921/66/19216677_23:0:1446:1067_1920x0_80_0_0_c9611c76760d7b31ec92c936cef15749.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ լեռ, հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, նիկոլ փաշինյան, սիմվոլ

արարատ լեռ, հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, նիկոլ փաշինյան, սիմվոլ

Բաժանորդագրվել

Աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս այս տարվա հունվարից

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից հանվում է Մասիս սարի պատկերը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Լրտավամիջոցը գրել է, թե Արարատի հեռացումը հրահանգ է իշխանության կողմից։

«Մեր աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս այս տարվա հունվարից: Իրենց ասվել է, որ մինչև ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պոլիտեխնիկից, սակայն ո՛չ բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ո՛չ նրա խոսնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»,– գրել է օրաթերթը։

Լրատվամիջոցը հիշեցրեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ սկսեց պայքարել Արարատ սարի դեմ` որպես սիմվոլի, և առաջ քաշեց Արագածի պաշտամունքը` որպես այլընտրանք:

«Հիմա նա արգելում է «Արցախ» բառն արտասանել, խոսել ցեղասպանության մասին: Այդ ամենը որակում է որպես պատերազմի կոչ և սպառնալիք և այդ քաղաքականությունը կամաց ներդնում է երկրում»,– գրել է օրաթերթը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի կնիքի վրա։

Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պատճառը Արարատի պատկերը կնիքներից հեռացնելն է

Leave a comment