https://arm.sputniknews.ru/20260319/tsnvoghnery-bvoghvoqum-en-zintsarajutjan-zhamketi-anhavasarutjunic-akcia-karavarutjan-dimac-100024473.html
Ծնողները բողոքում են զինծառայության ժամկետի անհավասարությունից. ակցիա կառավարության դիմաց
Ծնողները բողոքում են զինծառայության ժամկետի անհավասարությունից. ակցիա կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
Ծնողները պահանջում են օրենքին հետադարձ ուժ տալ, որպեսզի 2025 թվականին ամառային զորակոչի զինծառայողները նույնպես 1.5 տարի ծառայեն։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T12:26+0400
2026-03-19T12:26+0400
2026-03-19T12:26+0400
հայաստան
հհ կառավարություն
պարտադիր զինվորական ծառայություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100024264_0:0:1920:1080_1920x0_80_0_0_927fc115c23b962acdd43dbfc60bede8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025 թվականի ամռանը բանակ զորակոչված տղաների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի (18 ամիս) դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից 24 ամսվա փոխարեն դարձավ 18 ամիս։ Ծնողները հիշեցրին, որ կառավարությունը հետադարձ ուժ է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մեկ այլ փոփոխության, որով աշխարհի լավագույն բուհերն ավարտածներն ազատվում են զինծառայությունից, եթե 3 տարի աշխատեն Հայաստանում։ «Հասակակիցներ են, դասարանցիներ են ու մերոնցից ավելի ուշ են գնում բանակ, բայց ավելի շուտ են վերադառնում։ Մեր պահանջն է օրենքը գրողներին, որ հավասար պայմաններ լինեն, և փոփոխությունն ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Կա՛մ կարող են հետադարձ ուժ տալ, կա՛մ արձակուրդներն ավելացնեն, որպեսզի պայմանները մի փոքր հավասարվեն»,- ասացին ծնողները։Հավաքվածների խոսքով՝ իրենց որդիները ծառայությունից չեն բողոքում, սակայն վստահ են, որ նման անհավասար պայմանները հոգեբանական խնդիրներ են առաջացնելու տղաների մոտ, երբ տեսնեն, թե ինչպես են իրենցից ուշ զորակոչված հասակակիցներն արդեն զորացրվում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100024264_290:0:1730:1080_1920x0_80_0_0_5de6c2e2d75cddacf56185dc8b4e3e8a.jpg.webp
հայաստան, հհ կառավարություն, պարտադիր զինվորական ծառայություն, բողոքի ակցիա, видео
հայաստան, հհ կառավարություն, պարտադիր զինվորական ծառայություն, բողոքի ակցիա, видео
Ծնողները պահանջում են օրենքին հետադարձ ուժ տալ, որպեսզի 2025 թվականին ամառային զորակոչի զինծառայողները նույնպես 1.5 տարի ծառայեն։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025 թվականի ամռանը բանակ զորակոչված տղաների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի (18 ամիս) դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։
«Նույն թվականին ծնված երեխաները, որոնք անգամ դասարանցիներ են, տարբեր ժամկետներով են ծառայում. մեկը ծառայում է 2 տարի, մյուսը՝ 1.5։ Մենք նամակներ ու դիմումներ ենք գրել, սակայն բոլորս ստացել ենք նույն պատասխանը՝ օրենքը հետադարձ ուժ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Գայանե Սարգսյանը։
«Հասակակիցներ են, դասարանցիներ են ու մերոնցից ավելի ուշ են գնում բանակ, բայց ավելի շուտ են վերադառնում։ Մեր պահանջն է օրենքը գրողներին, որ հավասար պայմաններ լինեն, և փոփոխությունն ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Կա՛մ կարող են հետադարձ ուժ տալ, կա՛մ արձակուրդներն ավելացնեն, որպեսզի պայմանները մի փոքր հավասարվեն»,- ասացին ծնողները։
Հավաքվածների խոսքով՝ իրենց որդիները ծառայությունից չեն բողոքում, սակայն վստահ են, որ նման անհավասար պայմանները հոգեբանական խնդիրներ են առաջացնելու տղաների մոտ, երբ տեսնեն, թե ինչպես են իրենցից ուշ զորակոչված հասակակիցներն արդեն զորացրվում։