Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անկախության հռչակագիրը, հրապարակային տեքստ է, յուրաքանչյուրը կարող է այն կարդալ, վերլուծել և հրապարակային գնահատական տալ։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի հռչակագիր, և արդյունքում՝ կախվածության հռչակագիր է։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում ես գուցե վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը, բայց կրկին ուզում եմ ասել, որ Սահմանադրությունը մեզ է պետք․ դա մեր ներքին օրակարգի հարցն է։ Մենք արտաքին ոչ մի ուժի հետ դա չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու․ մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,- ասաց վարչապետը։