Ռուբիոն և Հեգսեթի բնակության ռազմաբազայում անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել. WP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ իշխանությունները Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ֆիքսել են անհայտ անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին հայտնել է The Washington Post -ն՝ հղում անելով երեք աղբյուրների։

Երկու աղբյուրներ հրատարակությանը հայտնել են, որ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել անօդաչու թռչող սարքերի ծագումը։

WP-ի տվյալներով՝ զինվորականները ուժեղացրել են անվտանգությունը՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին ի պատասխան բարձրացված տագնապի վիճակի պատճառով։

Վերջին 10 օրվա ընթացքում մեկ գիշերվա ընթացքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ֆորտ Լեսլի ՄաքՆեյրի վերևում։

Leave a comment