Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կլինի Հայաստանում։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի կայքի՝ Մարթա Կոսը մարտի 19-ին Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
2026 թվականի փետրվարի 7-ին հայտնի էր դարձել, որ մարտին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։